Logo

Մալդինին հաստատել է՝ Դոնարուման հեռանում է «Միլանից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.05.2021ՍՊՈՐՏ
հաստատել է՝ Դոնարուման հեռանում է Միլանից - Մալդինին հաստատել է՝ Դոնարուման հեռանում է «Միլանից»

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

«Եկեք շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, որոնք այս մրցաշրջանում դարձան անմոռանալի: Ջիջին թիմի առաջատարն էր ու արժանիորեն նաև ավագը: Մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հաճախ պիտի փոխի իր ակումբային գրանցումը:

Գիտեմ, որ նման տեղափոխությունները բարդ են ընդունվում: Գնալով ֆուտբոլը դառնում է այնպիսին, որ դժվար է գտնել ֆուտբոլիստ, որ ամբողջ կարիերան անցկացնի մի ակումբում:

Ամեն դեպքում եկեք հարգենք այն մարդկանց, որոնք շատ բան են տվել «Միլանին»: Ջիջին մեզ միշտ հարգալից վերաբերված ֆուտբոլիստներից է:

Մեր ուղիները բաժանվում են, բայց ես նրան միայն հաջողություն կարող եմ մաղթել»,- MilanNews-ը մեջբերում է Մալդինիի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ