«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն առաջիկայում պայմանագիր կկնքի «ռոսոներիների» հետ:
«Ժիրուի ժամանումն սպասվում է վաղը: Նա չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի հաղթող:
Ժիրուն հուսալի խաղացող է ու կարող է իր մեծ փորձը փոխանցել երիտասարդներին»,- MilanNews-ը մեջբերում է Մալդինիի խոսքը:
Պաոլո Մալդինին խոսել է նաև Ֆրանկ Կեսիի մասին՝ ասելով, որ կողմերը բանակցություններ են վարում պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

