Logo

Մալդինին ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

13:19 / 20.07.2024Ֆուտբոլ
null

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, «Միլանի» ու ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Պաոլո Մալդինին ընտրություն է կատարել Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև.

«Երկու ֆուտբոլիստներն էլ շատ լավ ճանաչում եմ։ Ըստ իս` Մեսին գերազանցում է Ռոնալդուին։ Ռոնալդուն մեծ անհատականություն է, բայց ես նախընտրում եմ Մեսիին։

Երբ 2020 թ. կարդացի, որ Մեսին կարող է տեղափոխվել «Ինտեր», խիստ զայրացած էի։ 10 օր նրան փորձում էի համոզել տեղափոխվել «Միլան», բայց հասկացանք, որ դա անհնար է։ Կարծում եմ, որ Մեսիի մակարդակի ֆուտբոլիստի խաղը շոու է բոլորի համար, նույնիսկ եթե արդեն երիտասարդ չէ։ Նա գնդակով ընդունակ է անել այնպիսի բաներ, որոնք միշտ զարմացնում են»,- մեջբերում է Barca Universal-ը։

Պաոլո Մալդինին ամբողջ կարիերայում հանդես է եկել «Միլանում»` 901 խաղում դառնալով 33 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ։

Պորտուգալացի Ռոնալդուն 2023 թ. հունվարից խաղում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրում», իսկ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին նույն տարվա ամռանը պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ