Logo

Մալխաս Ամոյանը գնահատել է իր մարզավիճակը ԵԱ-ից առաջ

18:13 / 06.02.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) VNews-ի թղթակցի հետ զրույցում գնահատել է իր մարզավիճակը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

«Անցկացրել ենք մի շարք հաջող հավաքներ, այս պահին լավ մարզավիճակում եմ։ Մնում է, որ մրցումային օրերին լավ զգամ ինձ և ճիշտ տրամադրվեմ գոտեմարտերին, որպեսզի կարողանամ հասնել հաղթանակի։ Մնացածը ցույց կտա գորգը։

Ունեմ ոտքի վնասվածք, սակայն կարծում եմ, որ մրցման օրը ոչինչ չի խանգարի ինձ։ Մրցումից առաջ չի կարող չլինել լարվածություն, սակայն պատասխանատվությունն ավելի է մեծանում, երբ գործող չեմպիոնի կարգավիճակում ես մեկնում մրցավայր։ Ամեն ինչ կանեմ երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։

Իմ քաշային կարգում բոլոր ըմբիշներն էլ ինձ համար հավասար են, տրամադրվում եմ բոլորի դեմ»,- նշել է 25-ամյա ըմբիշը։

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը Եվրոպայի նախորդ երկու առաջնությունների չեմպիոնն է։ 2021-ին էլ նա դարձել է արծաթե մեդալակիր։

ԵԱ․ Արմեն Բաբալարյանը հաստատել է Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Բաբալարյան․ «Եթե ուղարկեն Բաքու՝ կգնանք»

Արթուր Ալեքսանյան․ «Երբ զգամ մոտիվացիայի պակաս, կավարտեմ մարզական կարիերաս»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ