Logo

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

20:56 / 05.08.2025Ըմբշամարտ
null

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։

26-ամյա Ամոյանը եզրափակիչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսոնին։

Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։

Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ), որոնք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ