Logo

Մալկոմի ծառայություններն առաջարկել են ՊՍԺ-ին

20:22 / 26.01.2023ՍՊՈՐՏ
null

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Մալկոմի ծառայություններն առաջարկվել են ֆրանսիական ՊՍԺ-ին, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն:

25-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից է խաղում ռուսական ակումբում, որտեղ տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնայից»: «Զենիթը» տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո:

«Զենիթում» անցկացրած 98 խաղում Մալկոմը խփել է 31 գոլ, կատարել 22 արդյունավետ փոխանցում: Բրազիլացին երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր (2020, 2021, 2022), ինչպես նաև մեկ անգամ նվաճել երկրի գավաթը (2020):

Ընթացիկ մրցաշրջանում Մալկոմը մասնակցել է 23 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 24 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ