Logo

Մալթայի հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթել է Մունդիալի ընտրական փուլի խաղում

00:30 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Մալթայի ազգային հավաքականը 4 տարվա ընդմիջումից հետո հաղթանակ է տարել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում:

Մալթացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբի նախավերջին տուրի խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել են Ֆինլանդիայի հավաքականին:

Մալթայի հավաքականը Մունդիալի ընտրական փուլում նախորդ անգամ հաղթական խաղ էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 1-ին (3-0, մրցակիցը՝ Կիպրոս):

Մալթայի հավաքականն ունի 5 միավոր և չորրորդն է ԱԱ-2026-ի ընտրական փուլի G խմբում։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

G խումբ

Ֆինլանդիա - Մալթա` 0-1

Ջեյք Գրեչ, 81

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ