Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Մալյորկա». Ռայկովիչ, Մաֆեո, Գոնսալես, Ռաիլո, Նաստասիչ, Հաումե, Ռոդրիգես, Բաբա, Ռուիս, Մուրիկի, Լի:
«Ռեալ Մադրիդ». Կուրտուա, Կարվախալ, Նաչո, Ռյուդիգեր, Կամավինգա, Սեբալյոս, Չուամենի, Վալվերդե, Ասենսիո, Վինիսուս Ժունիոր, Ռոդրիգո:
Հանդիպումից րոպեներ առաջ մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ և նրան կփոխարինի ուկրաինացի Անդրեյ Լունինը:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


