Մամիկոն Ղարիբյանը Նորվեգիայի Կրագերո քաղաքում երրորդ տեղն է գրավել «Kragero Resort Chess International 2024» մրցաշարում անցկացված կայծակնային շախմատի պայքարում:
Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Վոլոդյա Թորոսյանը, որը վաստակել է 4 միավոր:


