Logo

«Բայերը» երկու նորեկ ունի, մեկը՝ «Ման. Սիթիից»

19:17 / 21.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Լևերկուզենի «Բայերում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստը գերմանական գրանդում կխաղա «9» համարի մարզաշապիկով:

«Հիանալի է ինձ համար հաջորդ քայլերը կատարել 2024 թվականի Գերմանիայի չեմպիոնների հետ, որոնք այժմ Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում են: Ես ուզում եմ շատ րոպեներ անցկացնել խաղադաշտում և շաբաթ առ շաբաթ զարգանալ՝ դառնալով ավելի լավ խաղացող: «Բայերում» շատ երիտասարդ խաղացողներ հասել են իրենց գագաթնակետին: Ես ուզում եմ այդ ճանապարհով գնալ գալիք մրցաշրջանում»,- ասել է արգենտինացին տեղափոխությունից հետո:

Էչևերին 2024 թվականի հունվարին էր արգենտինական «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվել անգլիական գրանդ, սակայն վարձավճարով վերադարձել էր իր նախկին թիմ: Նա «Ռիվեր Փլեյթում» խաղացել էր մինչև նախորդ տարվա ավարտը, ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունում իր առաջին գոլն էր խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

«Բայերը» հայտարարել է նաև ֆրանսիացի պաշտպան Լոյիկ Բադեի տրանսֆերի մասին: Նա անդալուզական «Սևիլիայից» է տեղափոխվել գերմանական ակումբ, պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: 25-ամյա ֆուտբոլիստը կխաղա «5» համարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ