Logo

«Ման. Սիթիի» ու «Ասթոն Վիլայի» հաղթանակները

18:57 / 27.08.2023• Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ու «Ասթոն Վիլան» արտագնա հաղթանակ տարան: 

«Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին 2-1 հաշվով հաղթանակ պարգևեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ու իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի գոլերը, իսկ բիրմինգհեմյան «Ասթոն Վիլան» 3-1 հաշվով վստահ հաղթեց ուժեղագույնների դիվիզիոն վերադարձած «Բարնլիին»:

Էրլինգ Հոլանդի գոլից անմիջապես հետո երկրպագու մտավ խաղադաշտ: Նա Հոլանդի հետ տոնեց գոլը, գրկախառնվեց ու համբուրեց նորվեգացուն:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-2 (տեսանյութ)

Ջեյդեն Բոգլ, 85 - Էրլինգ Հոլանդ, 63, Ռոդրի 88

Չիրացված 11մ՝ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), 37

«Բարնլի» - «Ասթոն Վիլա»՝ 1-3 (տեսանյութ)

Լայլ Ֆոսթեր, 47 - Մեթի Քեշ, 8, 20, Մուսա Դիաբի, 61

Լուսանկարները՝ GettyImages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ