«Մանչեսթեր Սիթին» «Բարնլիից» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակներն» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել են 31,2 միլիոն եվրո։
22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում դարպասն անառիկ է պահել։ Նա 2015-2023թթ. եղել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։


