Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց ավելացրած չորրորդ րոպեին Մատեուշ Նունյեշի խփած գոլի շնորհիվ։
«Սիթին» 61 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Ասթոն Վիլան» 7-րդն է և ունի 57 միավոր:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Ասթոն Վիլա»` 2-1 (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 7, Մատեուշ Նունյեշ, 90+4 - Մարկուս Ռեշֆորդ, 18 (11մ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


