Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ման. Սիթին» փորձելու է ձեռք բերել «Տոտենհեմի» ձախ պաշտպան Դեսթինի Ուդոգիի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Քաղաքաբնակները» լուրջ ջանքեր պետք է գործադրեն, քանի որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը համարվում է հյուսիսլոնդոնյան թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Պաշտպանության ձախ եզրը համալրելու թեկնածուների թվում է նաև «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբյազոն:
Ուդոգին «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի հունիսից: Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 խաղի, որոնցում կատարել է 1 ասիստ:


