Logo

«Ման. Սիթին» և Պրեմիեր լիգան ընդհանուր հայտարարի են եկել. ակումբի հայտարարությունը

21:01 / 08.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթին» և Պրեմիեր լիգան համաձայնության են եկել այս տարվա սկզբին ակումբի կողմից Պրեմիեր լիգայի ասոցացված կողմերի գործարքի (APT) կանոնների վերաբերյալ նախաձեռնված արբիտրաժի վերաբերյալ, արդյունքում վարույթը դադարեցվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այս համաձայնագիրը վերջ է դնում կողմերի միջև APT կանոնների վերաբերյալ վեճին։ Համաձայնագրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունում է, որ գործող APT կանոնները վավեր են և պարտադիր։

Համաձայնություն է ձեռք բերվել, որ ոչ Պրեմիեր լիգան, ոչ էլ ակումբը որևէ այլ մեկնաբանություն չեն անի այս հարցի վերաբերյալ»,- գրված է ակումբի հայտարարությունում:

«Մանչեսթեր Սիթիի» վեճը սկզբնապես ծագել է Etihad Airways-ի հետ հովանավորչական պայմանագրի արգելափակման պատճառով: Պրեմիեր լիգան հայտարարել էր, որ այն «արդար շուկայական արժեք» չունի։

Հետագայում անգլիական ակումբը դատարան էր դիմել: Հոկտեմբերին պետք է կայանար դատական երկրորդ նիստը, բայց կողմերի միջև համաձայնությունից հետո այն չի լինի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ