Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Լիվերպուլի» դեմ խաղում:
17-րդ րոպեին Դիոգու Ժոտայի փոխանցումից հետո հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը: Տասը րոպե անց «Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:
Երկրորդ կեսի հենց մեկնարկում՝ խաղի 46-րդ րոպեին, Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: 53-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը հաշիվը դարձրեց 3-1, իսկ 74-րդ րոպեին Դե Բրույնեի փոխանցումից հետո վերջնահաշիվը ձևակերպեց անգլիացի Ջեք Գրիլիշը՝ 4-1:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը միավորների քանակը հասցրեց 64-ի, որով երկրորդ տեղում է: «Սիթին» 5 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»: «Լիվերպուլը» 42 միավորով այս պահին 6-րդն է:
30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 8-ին կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին», իսկ «Լիվերպուլն» ապրիլի 4-ին 8-րդ տուրից հետաձգված խաղում հյուր կգնա «Չելսիին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 4-1
Խուլիան Ալվարես, 27, Դե Բրույնե, 46, Իլկայ Գյունդողան, 53, Ջեք Գրիլիշ, 74 - Մոհամեդ Սալահ, 17