Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Սքոթ Քարսոնը 40 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Անգլիացին «Մանչեսթեր Սիթիում» մի քանի մրցաշրջան պահեստային դարպասապահներից էր, խաղադաշտում անցկացրել էր 107 րոպե, սակայն 12 գավաթ էր նվաճել Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում:
Նա հանդես է եկել նաև «Լիվերպուլում», «Լիդսում», «Դերբի Քաունթիում», «Վեսթ Բրոմվիչում» և այլ ակումբներում:
«Ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել՝ հիշողություններ, ընկերներ և պահեր, որոնք երբեք չեմ մոռանա։ Շնորհակալություն յուրաքանչյուր թիմակցի, մարզչի, երկրպագուի և բոլոր նրանց, ովքեր իմ ճանապարհորդության մասն է կազմել»,- գրել է Քարսոնը սոցցանցերում:


