Logo

«Ման. Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» «Էնֆիլդում»

21:29 / 19.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։

«Էնֆիլդ» ստադիոնում կայացած խաղում մանկունիական գրանդից 62-րդ վայրկյանին հաշիվը բացեց Բրայան Մբյոմոն, 78-րդ րոպեին տանտերերից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Կոդի Գակպոն։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Հարի Մագուայրը։

«Լիվերպուլը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը (երեքը` Պրեմիեր լիգայում) և 15 միավորով երրորդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1-2

Կոդի Գակպո, 79 - Բրայան Մբյոմո, 2, Հարի Մագուայր, 84

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ