Logo

«Ման. Յունայթեդը» 4 գնդակ է ուղարկել «Բորնմութի» դարպասը

10:38 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Պրեմիեր լիգայի Ամառային շարքի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել «Բորնմութի» հետ և հաղթել է 4-1 հաշվով:

Չիկագոյում կայացած խաղում մանկունիական գրանդից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռասմուս Հոյլունը, Պատրիկ Դորգուն, Ամադ Դիալոն ու Էյթան Ուիլյամսը: Պաշտպան Մատեյս դե Լիխտն էլ գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ գրանցելով «Բորնմութի» միակ գոլը:

Շարքի շրջանակում Ռուբեն Ամորիմի թիմն առաջին հանդիպումն անցկացրել էր հուլիսի 27-ին՝ հաղթելով «Վեսթ Հեմին» 2-1 հաշվով, իսկ հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 4-ին «Էվերթոնի» դեմ:

Պրեմիեր լիգայի Ամառային շարք

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»՝ 4-1

Ռասմուս Հոյլուն, 8, Պատրիկ Դորգու, 25, Ամադ Դիալո, 53, Էյթան Ուիլյամս, 72 - Մատեյս դե Լիխտ (ինքնագոլ), 88

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ