Logo

«Ման. Յունայթեդը» 4 գոլ բաց թողեց ու պարտվեց գերգոլառատ խաղում, «Նյուքասլի» ոչ-ոքին

18:58 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։

Լոնդոնյան ակումբը հաղթանակից հետո 52 միավորով 9-րդ տեղ բարձրացավ, «Յունայթեդը» 39 միավորով 15-րդն է։

«Նյուքասլը» մրցակցի դաշտում ոչ-ոքի գրանցեց «Բրայթոնի» դեմ խաղում` 1-1։

Հյուրերը պարտությունից խուսափեցին 89-րդ րոպեին. 11-մետրանոցից աչքի ընկավ Ալեքսանդր Իսակը։

«Նյուքասլը» 63 միավոր է վաստակել և Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող չորրորդ տեղում է, «Բրայթոնը» 52 միավորով 10-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 4-3 (տեսանյութ)

Լյուկ Շոու, 27 (ինքնագոլ), Կևին Շադե, 33, 70, Յոհան Վիսա, 74 - Մեյսոն Մաունթ, 14, Ալեխանդրո Գառնաչո, 82, Ամադ Դիալո, 90+5

«Բրայթոն» - «Նյուքասլ»` 1-1 (տեսանյութ)

Յակուբա Մինթե, 28 - Ալեքսանդր Իսակ, 89 (11մ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ