Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» Adidas-ի հետ համատեղ ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը:
Նոր խաղաշապիկը գրեթե ամբողջությամբ սպիտակ է՝ կարմիր գրություններով: Համազգեստը նվիրված է ակումբի հարուստ պատմությանն ու խորհրդանիշին՝ կարմիր սատանային:
Դիզայներական թիմն այս խաղաշապիկը ստեղծելիս ոգեշնչվել է թիմի՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1908/09 մրցաշրջանի մարզաշապիկով, որով մանկունիական ակումբն այդ տարի հաղթել էր գավաթը:


