«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամառային գավաթը։
Մրցաշարի վերջին` երրորդ խաղում մանկունիական գրանդը ոչ-ոքի (2-2) է գրանցել «Էվերթոնի» հետ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 7 միավորով գրավել է առաջին տեղը, «Էվերթոնը»` 1 միավորով վերջինն է՝ չորրորդը։
Մրցաշարին մասնակցում էին նաև «Վեսթ Հեմն» ու «Բորնմութը», որոնք հավաքեցին համապատասխանաբար 6 ու 3 միավոր։
Պրեմիեր լիգայի ամառային գավաթի խաղարկությունն ընկերական մրցաշար է, որն անցկացվում է 2023 թվականից։ Հանդիպումները կայանում էին ԱՄՆ-ում։
Պրեմիեր լիգայի ամառային գավաթ, երրորդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»` 2-2
Բրունու Ֆեռնանդեշ, 19 (11մ), Մեյսոն Մաունթ, 69 - Իլման Նդիայե, 40, Էյդեն Հևեն, 75


