Անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի Լոնդոնի «Վեսթ Հեմին»:
Մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը.
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն Մորաես, Կայլ Ուոկեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Ժուան Կանսելու, Ռոդրի, Կևին դե Բրույնե, Իլկայ Գյունդողան, Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ, Էռլինգ Հալանդ:
Հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:30-ին:


