France Football-ը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ճանաչել է տարվա լավագույն թիմ։
Փարիզի Շատլե թատրոնում ավարտված մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը տրվել է մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչներին, որոնց թվում էին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ու բրազիլացի դարպասապահ Էդերսոնը:
France Football-ի ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», երրորդը՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել էր Անգլիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակիչի ուղեգիրը զիջել էր մրցաշարի ապագա հաղթող «Ռեալին»:


