Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» տնային ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Տանտերերից աչքի ընկան անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն ու նրա հայրենակիցը՝ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Լիվերպուլցիներից հաշիվը կրճատեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 14-րդ տեղում է, «Լիվերպուլը» 16-րդն է (2 միավոր):
Հաջորդ տուրում մանչեսթերյան ակումբը հյուրընկալվելու է «Սաութհեմփթոնին», գերմանացի Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» ուժերն է չափելու «Բորնմութի» հետ:
ԱՊԼ, 3-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2-1
Ջեյդոն Սանչո, 16, Մարկուս Ռեշֆորդ, 53 - Մոհամեդ Սալահ, 81


