Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կհեռանա թիմից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:32 / 15.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա թիմից՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը նախատեսում է ամռանը փոխել ակումբը։

Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ըստ Ռոմանոյի՝ 35-ամյա ուրուգվայցին ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի Լա լիգայում:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ