Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» 4 ֆուտբոլիստ ամռանը պատրաստվում է հեռանալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:30 / 19.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ պատրաստ են ամռանը լքել ակումբը՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ խոսքը Պոլ Պոգբայի, Էդինսոն Կավանիի, Ջեսի Լինգարդի ու Խուան Մատայի մասին է։ Ֆուտբոլիստները չեն պատրաստվում նոր պայմանագրեր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ անգլիական ակումբից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Իտալական ակումբը ֆրանսիացուն տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում։

Կավանիով մի քանի իսպանական ակումբներ են հետաքրքրված։

«Մանչեսթեր Յունայթեդը» 29 տուրերից հետո վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ