Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերային իրավունքը։
Անգլիայի 20-ակի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է արել «Բարսելոնային», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Մանչեսթերյան ակումբը ցանկանում է նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ուժեղացնել հարձակման գիծը և Օբամեյանգը գլխավոր թեկնածուն է։
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով նաև Լոնդոնի «Չելսին» է հետաքրքրված, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել։


