«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, թե ինչու մանչեսթերյան դերբիին չեն մասնակցելու Կրիշտիանու Ռոնալդուն, Ռաֆայել Վարանը, Լյուկ Շոուն և Էդինսոն Կավանին:
«Ցավոք սրտի, Ռաֆայել Վարանի կորոնավիրուսի թեսթը դրական արդյունք է տվել: Էդին (Կավանին) հիանալի մարզվել էր ամբողջ շաբաթվա ընթացքում, սակայն վերջին պահին լավ չէր զգում:
Կրիշտիանուն ազդրի խնդիր ուներ ուրբաթ օրվանից և մինչև օրս չի մարզվել:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը մեկնարկելու է 20:30-ին:
Հանդիպման մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ:


