Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիաի գավաթակիր «Ինտերի» հետ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոկեր, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Ջոն Սթոունզ, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Կևին դե Բրույնե, Իլկայ Գյունդողան, Ջեք Գրիլիշ, Էրլինգ Հոլանդ:
«Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դումֆրիս, Հաքան Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Էդին Ջեկո:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Հայաստանի հավաքականի նախկին ավագը հունիսի 7-ին ամբողջությամբ ավարտել է վերականգնողական գործընթացը և պատրաստ է եզրափակիչի խաղին:
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ: