«Մանչեսթեր Սիթիի» ևս 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»՝ Էրիկ Գարսիայի ու Սերխիո Ագուերոյի հետքերով:
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «քաղաքաբնակների» պաշտպան Ժոաու Կանսելուն և կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնել են ակումբի ղեկավարությանը իրենց՝ «Բարսելոնա» տեղափոխվելու պատրաստակամության մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանական գործարքում կարող են ներառվել նաև կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Սերժի Ռոբերտոն և Ուսման Դեմբելեն: Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կապ է հաստատել «Սիթիի» տեխնիկական քարտուղար Չիկի Բեգիրիստայնի հետ ու քննարկել հավանական գործարքը:
Գվարդիոլան Լապորտային կարևոր տեղեկություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին

