Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականի կազմում չի մասնակցի Ամերկայի գավաթի խաղարկությանը։
30-ամյա դարպասապահը ակնակապիճի վնասվածք է ստացել անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում (2-0) Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ բախումից հետո։
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունն արդեն հայտնել է, որ Էդերսոնի փոխարեն մրցարաշրի հայտացուցակում ընդգրկվել է «Սան Պաուլոյի» 34-ամյա դարպասապահ Ռաֆայել Մոնտեյրոն։
Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլացիներն ընդգրկված են մրցաշարի D խմբում և մրցելու են Կոլումբիայի, Պարագվայի և Կոստա Ռիկայի թիմերի դեմ։


