Logo

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը կերկարաձգի պայմանագիրը

12:40 / 08.06.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Շտեֆան Օրտեգան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնում է, որ գերմանացին մանկունյական ակումբում կմնա մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

31-ամյա դարպասապահը մի շարք առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, բայց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պնդել է, որ նա չլքի Անգլիայի չեմպիոնի կազմը։

Օրտեգան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թ. հուլիսից և 34 խաղում 17 անգամ դարպասը պահել է անառիկ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ