Logo

«Մանչեսթեր Սիթիի» դեմ ներկայացված 115 մեղադրանքների վերաբերյալ լսումներ են եղել

00:50 / 10.12.2024Ֆուտբոլ
null

Ավարտվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի`«Մանչեսթեր Սիթիի» դեմ ներկայացրած 115 մեղադրանքների վերաբերյալ լսումները, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մեղավոր ճանաչվելու դեպքում «Մանչեսթեր Սիթին» կարող է տուգանվել և նույնիսկ հեռացվել Պրեմիեր լիգայից` նահանջելով Չեմպիոնշիփ:

Պրեմիեր լիգան Անգլիայի գործող չեմպիոնին մեղղադրում է ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների և հետագա հետաքննության ընթացքում չգործակցելու համար: Գործով եզրափակիչ ճառերը ներկայացվել են դեկտեմբերի 6-ին։ Երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը կուսումնասիրի փաստաթղթերը, նախքան վճիռ կայացնելը:

Եթե ​​համաձայնություն ձեռք չբերվի, կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքարկել սպասվող դատավճիռը։ Այս դեպքում վերջնական որոշումը կարող է չընդունվել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» կողմից կանոնների հնարավոր խախտումները տեղի են ունեցել 14 տարվա ընթացքում։

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 15 տուրից հետո վաստակել է 27 միավոր և չորրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա