Logo

Վինիսիուսի պատասխանը «Ման. Սիթիի» երկրպագուների վանկարկումներին

18:58 / 12.02.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները փորձել են հունից հանել հյուրերի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, գրում է Marca-ն:

Անգլիական թիմի երկրպագուները վանկարկել են.

«Վինի՛, որտե՞ղ է քո «Ոսկե գնդակը»»:

Բրազիլացին ցուցադրել է խաղաշապիկի այն հատվածը, որտեղ գրված է 15: Հենց այդքան անգամ է «Ռեալը» հաղթել Չեմպիոնների լիգան:

Նախորդ տարի «Ոսկե գնդակը» ստացել է «Քաղաքաբնակների» կիսապաշտպան Ռոդրին, որը ձայների քանակով գերազանցել է ֆավորիտ համարվող Վինիին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ