Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է աջ վինգեր Ֆարիդ Ալֆա-Ռուպրեխտի տրանսֆերի մասին:
Նա գերմանական գրանդ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմից, գործարքի արժեքը կազմել է 1,3 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր:
2024/25 մրցաշրջանում Ալֆա-Ռուպրեխտն անցկացրել էր 19 խաղ, խփել 10 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Farid Alfa-Ruprecht 🤝 Werkself ⚫️🔴 pic.twitter.com/FT7xg6Djkt
— Bayer 04 Leverkusen (@bayer04_en) July 27, 2025


