Logo

«Մանչեսթեր Սիթիի» երկու առաջատար վնասվածք ունեն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
1628503237 684986 1628503446 noticia normal recorte1 - «Մանչեսթեր Սիթիի» երկու առաջատար վնասվածք ունեն

«Մանչեսթեր Սիթին» կորուստներով է սկսելու նոր մրցաշրջանը։

AS-ի փոխանցմամբ՝ Անգլիայի չեմպիոնի կազմում վնասվածքներով են թիմին միացել բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Դե Բրույնեն ծնկի հետ կապված խնդիրներ ունի, որոնք անհանգստացնում էին նրան նաև ԵՎՐՈ-2020-ի ժամանակ։

Ֆոդենն էլ դեռևս չի ապաքինվել այն վնասվածքից, որի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնության եզրափակիչը։ Հաղորդվում է, որ նա հնարավոր է մեկ ամիս դեռ բաց թողնի։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում հանդիպելու է «Տոտենհեմին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ