Logo

«Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկները

00:41 / 19.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Սավիոյի տրանսֆերի մասին:

Անգլիական գրանդը 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական «Տրուային» վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:

Սավիոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր կատալոնական «Ժիրոնայում», մասնակցել 37 հանդիպման, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ հայտարարել է ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի տեղափոխության մասին: 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը ֆրանսիական «Լիլին» վճարել է 62 միլիոն եվրո:

Յորոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Նա «Լիլի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2022 թվականի հուլիսից: Պաշտպանը Ֆրանսիայի Լիգա 1-ում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ