Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա լիգա, հայտնում է ինսայդեր Սեզար Լուիս Մերլոն:
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: Կողմերն այս պահին բանակցում են հնարավոր գործարքի շուրջ: Հարձակվողն անձամբ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ այնքան էլ գոհ չէ անգլիական ակումբում ստացած խաղաժամանակից:
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիում» է խաղում 2022 թվականից: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում արգենտինացին անցկացրել է 103 հանդիպում, դարձել է 36 գոլի հեղինակ և կատարել 18 գոլային փոխանցում:


