Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն վարձավճարով կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
The Athletic-ի հաղորդմամբ՝ տրանսֆերն արդեն իրականացվել է: Ամենայն հավանականությամբ, գործարքը կներառի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու իրավունք:
Պորտուգալիայի հավաքականի խաղացողը մեկ տարի առաջ էր երկարաձգել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Կատարում կայացած աշխարհի առաջնությունով պայմանավորված ազգային առաջնությունների դադարից հետո Կանսելուն կորցրել է տեղը «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կանսելուն 2019-ին Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։


