Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Իփսվիչ Թաունի» դեմ և հաղթեց 6-0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Կովաչիչը, Ժերեմի Դոկուն, Էրլինգ Հոլանդն ու Ջեյմս Մաքեյթին։
Մանկունիական գրանդից ասիստների հեթ-տրիկ գրանցեց բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։
«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Իփսվիչը» 18-րդն է 16 միավորով։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Իփսվիչ Թաուն» - «Մանչեսթեր Սիթի»` 0-6
Ֆիլ Ֆոդեն, 27, 42, Մատեո Կովաչիչ, 30, Ժերեմի Դոկու, 49, Էրլինգ Հոլանդ, 57, Ջեյմս Մաքեյթի, 69
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


