Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը 2-2 հաշիվը գրանցեց «Բրայթոնի» դեմ խաղում:
Տանտերերից գոլ խփեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու եգիպտոսցի վինգեր Օմար Մարմուշը:
«Նոթինգհեմ Ֆորեսթն» էլ հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց «Իփսվիչ Թաունին»: Դուբլ գրանցեց շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան:
«Նոթինգհեմը» 54 միավորով երրորդն է, մեկ միավորով զիջում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»: «Մանչեսթեր Սիթին» 48 միավորով 5-րդն է, «Բրայթոնը»` 47 միավորով 7-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»` 2-2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 11 (11մ), Օմար Մարմուշ, 39 - Պերվիս Էստուպինյան, 21, Աբդուկոդիր Խուսանով, 48 (ինքնագոլ)
«Իփսվիչ Թաուն» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 2-4 (տեսանյութ)
Ջենս Կաջուսթ, 82, Ջորջ Հայրսթ, 90+3 - Նիկոլա Միլենկովիչ, 35, Էնթոնի Էլանգա, 37, 41, Ժոտա Սիլվա, 87