Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տեղեկացրել է, որ շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին ազդրի վիրահատության կենթարկվի և բաց կթողնի 8-10 շաբաթ, հաղորդում է BBC Sport-ը։
29-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով հարկադրված փոխարիվել էր Մադրիդի «Ռեալի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում (2-3):


