Logo

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը կփոխի ակումբը

16:11 / 04.07.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»:

TuttomercatoWEB-ի համաձայն՝ թուրինյան ակումբը մտադիր է վարձակալել 29-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետո գնել տրանսֆերային իրավունքը: Անգլիական ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ծրագրեր չունի նրա հետ:

Իսպանիայի ազզգային հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էմերիկ Լապորտը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 24 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ