Logo

«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

11:05 / 14.02.2024Չեմպիոնների լիգա
null

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» գլխավոր եվարագավաթում անգլիական ակումբների ռեկորդ է սահմանել, հայտնում է Squawka-ն:

Պեպ Գվարդիոլայի թիմը 9 անընդմեջ հաղթանակ է տարել (7 հաղթանակ այս մրցաշրջանում, 2-ը՝ նախորդ): Սա անգլիական ակումբների շրջանում հաղթանակների ամենաերկար շարքն է ՉԼ-ում:

Ի դեպ, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ թիմն է, որը 7 անընդմեջ խաղում 3 և ավելի գոլ է խփել:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոնը Դանիայում 3-1 հաշվով առավելության էր հասել «Կոպենհագենի» նկատմամբ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ