Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն:
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» դարձավ անգլիական ֆուտբոլի պատմության երրորդ ակումբը, որին հաջողվել է բոլոր մրցաշարերում առանց պարտությունների շարքը հասցնել 30-ի:
Այդ ցուցանիշով ռեկորդակիրը «Նոթինգեմ Ֆորեսթն» է՝ 40 անպարտելի հանդիպում (1978), ևս 2 անգամ 30 և ավելի առանց պարտությունների շարք է գրանցել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 34 խաղ (1993-94) և 33 խաղ (1998-99):
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմւ 33 խաղից հետո 76 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը 34 հանդիպում է անցկացրել: