Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3-0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»: Գոլ խփեցին Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլը և Ֆիլ Ֆոդենը:
Զուգահեռ ընթացած խաղերում «Տոտենհեմը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին», «Նյուքասլն» էլ 2-1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» դեմ տնային մրցավեճում: «Չելսին» էլ հյուրընկալվելիս չհաղթեց «Բորնմութին». գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 31 միավորով բարձրացավ 2-րդ տեղ, 2 միավորով է հետ առաջատար Լոնդոնի «Արսենալից»: «Չելսին» 25 միավորով 4-րդն է, «Սանդեռլենդը»` 23 միավորով 7-րդը, «Տոտենհեմը»` 22 միավորով 8-րդը, «Նյուքասլը»` նույնքան միավորով 10-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդեռլենդ»` 3-0
Ռուբեն Դիաշ, 31, Յոշկո Գվարդիոլ, 35, Ֆիլ Ֆոդեն, 65
Հեռացում` Լյուկ Օնիեն, 90+5 («Սանդեռլենդ»)
«Բորնմութ» - «Չելսի»` 0-0
«Տոտենհեմ» - «Բրենթֆորդ»` 2-0
Ռիշառլիսոն, 25, Խավի Սիմոնս, 43
«Նյուքասլ» - «Բարնլի»` 2-1
Բրունո Գիմարայնս, 31, Էնթոնի Գորդոն, 45+8 (11մ) - Զիան Ֆլեմինգ, 90+4 (11մ)
Հեռացում` Լուկաս Պիրես, 43 («Բարնլի»)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


