Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» մեղադրում է 2009-2018 թվականներին ֆինանսական կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի մեջ, հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
Գործն ուղարկվել է հատուկ հանձնաժողով՝ հետագա քննության համար, դատաքննությունը կանցկացվի գաղտնի։
Mirror-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է պատժամիջոցների ենթարկվել։ Թիմը կարող է հեռացվել Պրեմիեր լիգայից կամ զրկվել միավորներից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 21 խաղից հետո 45 միավորով երկրորդ տեղում է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:


