Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» անսպասելիորեն չհաղթեց «Քրիսթալ Փելասին»: Գրանցվեց 2:2 հաշվով ոչ-ոքի: Պեպ Գվարդիոլայի թիմը մինչև 76-րդ րոպեն 2 գնդակի առավելություն ուներ և մրցակցին ընդամենը 2 հարված էր թույլ տվել կատարել: «Քաղաքաբնակների» կազմում աչքի էին ընկել Ջեք Գրիլիշը և Ռիկո Լյուիսը:
Այդուհանդերձ, լոնդոնցիները փրկվեցին պարտությունից: Ժան-Ֆիլիպ Մատետան սկզբում կրճատեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում վաստակեց 11-մետրանոց, որը հստակորեն իրացրեց Մայքլ Օլիսեն:
«Մանչեսթեր Սիթին» 34 միավորով չորրորդ տեղում է, իսկ Ռոյ Հոջսոնի թիմը 17 միավորով 15-րդն է:
Տնային հաղթանակների հասան «Չելսին» և «Նյուքասլը»: Լոնդոնցիները Քոուլ Պալմերի գոլի և ասիստի շնորհիվ ուժեղ էին «Շեֆիլդ Ունայթեդից»: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 22 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:
«Սեթն Ջեյմս Պարկում» Ռաուլ Խիմենեսի հեռացումից հետո «Ֆուլհեմը» 22-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էր խաղում «Նյուքասլի» դեմ և չդիմացավ տանտերերի ճնշմանը: Էդի Հաուի թիմը բոլոր 3 գոլերը խփեց երկրորդ խաղակեսում և 29 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Քրիսթալ Փելաս»՝ 2:2 (տեսանյութ)
Ջեք Գրիլիշ, 24, Ռիկո Լյուիս, 54 – Ժան-Ֆիլիպ Մատետա, 76, Մայքլ Օլիսե, 90+5
«Չելսի» – «Շեֆիլդ Ունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)
Քոուլ Պալմեր, 54, Նիկոլաս Ջեքսոն, 61
«Նյուքասլ» – «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)
Լյուիս Միլի, 57, Միգել Ալմիրոն, 64, Դեն Բըրն, 82


