Ուզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մանկունյական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Խուսանովն աչքի է ընկնում բարձր արագությամբ և այս պահին իր դիրքում համարվում է ամենահեռանկարային տաղանդներից մեկը:
Եվրոպական գրանդերը նույնպես հետևում են երիտասարդ տաղանդի շուրջ ստեղծված իրավիճակին, սակայն «Սիթին» մրցավազքում առավելություն ունի:
Հիշեցնենք, որ Խուսանովն Ուզբեկստանի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում:
Transfermarkt պորտալը կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեը գնահատում է 12 միլիոն դոլար: